Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Բուրունդիում, Քուվեյթում, Սուդանում, Թունիսում, Զամբիայում եւ Եգիպտոսում գտնվող դեսպանատների հետ միասին զգուշացում է ստացել հնարավոր բողոքի ակցիաների եւ վտանգի մասին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ն՝ հիշեցնելով, որ Լիբիայի Բենղազի քաղաքում սեպտեմբերի 11-ին, բողոքի ակցիաների արդյունքում, սպանվել է ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ երեք քաղաքացի:

Նշված երկրների դեսպանատները իրենց քաղաքցիներին խորհուրդ են տվել զգուշավորություն դրսեւորել:

Հիշեցնենք, որ Կահիրեում եւ Բենղազիում իրականացված ակցիաները կապված էին հակամահմեդական ֆիլմի հետ, որը տեղադրվել է YouTube-ում դեռեւս հուլիսին: