Գվատեմալայում կատաղած ամբոխը դատաստանի է ենթարկել երկու երեխաների մարդասպանին` նրան ողջ-ողջ այրելով:
Ուժեղ հարբած լինելով` Ջուլիո Սաքուիլը մտել է նախնական դպրոցի շենք եւ կտրել է երկու փոքրիկների կոկորդը: Մարդասպանին վկաները դուրս են բերել բակ եւ այրել: Այրվածքներից հանցագործը տեղում մահացել է, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հայտնել են տեղական իրավապաշտպանները, Լինչի դատաստանը տարածված երեւույթ է Գվատեմալայում: 2011 թվականին այդ երկրում պաշտոնապես գրանցվել էին մարդկանց Լինչի դատաստանի ենթարկելու 234 փորձ: 40 դեպքերում հաշվեհարդարը զոհերի մահվամբ է ավարտվել:





























