ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով թերթի թղթակցի հարցին՝ արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասել է.

«Այնպես, ինչպես վերջին շրջանում անընդմեջ խոսվել է նախագահական ընտրությունների մասին, մենք որեւէ նոր բան չենք ասելու։ Եվ կասենք այն պահին, երբ կգտնենք նպատակահարմար։ Եվ հատուկ ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ մենք չունենք որոշում, եւ դա չի նշանակում, որ մենք ունենք որոշում, եւ դա չի նշանակում, թե մենք քննարկում ենք այդ հարցը։ Դա նշանակում է, որ ռազմավարական եւ մարտավարական նպատակահարմարությամբ մենք հիմա չենք ուզում խոսել այդ մասին»։ Իսկ հարցին, թե երբ կներկայացվի այդ որոշումը, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Այն պատեհ պահին, երբ մենք կգտնենք նպատակահարմար»»,- գրում է «168 ժամը»։