Երկու տարեկան երեխան ընկել է Մոսկվայի հարավում գտնվող շենքի  21-րդ հարկի բնակարանից:  Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են մայրաքաղաքի իրավապահ մարմիններից: Երեխան մահացել է շտապօգնության մեքենայում:

Աղբյուրը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Ալմաթիի փողոցի, 3-րդ շենքի 1-ին մուտքում: Ըստ նրա` հաստատվել է, որ երեխան հենվել է պատուհանի ցանցին, այն պոկվել է , եւ երեխան ընկել է: