Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկինում հրաժարական տված վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորած Հանուն ազատության եւ ժողովրդավարության ազգային կուսակցությունը:
100% ձայների հաշվարկով` նրա կուսակցությունն ստանում է 41 մանդատ խորհրդարանի 150 տեղանոց ներքին պալատում` իր նախորդ արդյունքը բարելավելով 10 տեղով: Նրա գլխավոր մրցակիցներն էին սոցիալ-դեմոկրատները, նրանք ունեն 39 տեղ: Նախորդ ընտրությունների հետ համեմատած` նրանք ստացել են 9 մանդատ ավելի: Նշանակալի երեւույթ է դարձել ուլտրաաջ Ազատության կուսակցության աջակցության կորուստը, որը գլխավորում է Հերտ Ուիլդերսը, հայտնում է «Կոմերսանտը» վկայակոչելով Reuters-ին:
Նրա վարկանիշի անկումը վերլուծաբանները կապում են ընտրողների` եվրոյից չհրաժարվելու եւ ԵՄ-ից դուրս չգալու ցանկության հետ, որը պահանջում է կուսացությունն իր ծրագրում: Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 17-ին:





























