Բիգ Բենը պաշտոնապես սկսել են անվանել «Եղիսաբեթի աշտարակ»: Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի որոշումը, որը դեռեւս հունիսին սահմանել էր փոխել հայտնի տեսարժան վայրի անվանումը թագուհի Եղիսաբեթ 2-րդի պատվին։
Այդպիսով, երկրի օրենսդիր մարմնի պատգամավորները ընդգծել են թագուհու ծառայությունները երկրի առաջ՝ նրա գահակալման 60-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վեսթմինսթերյան պալատի արեւելյան աշտարակը մինչ այս պաշտոնապես անվանվում էր Ժամացույցի աշտարակ, այն Լոնդոնում բացվել էր 1859 թվականի մայիսին եւ դարձել այդ ճարտարապետական կառույցի եւ Միացյալ Թագավորության մայրաքաղաքի կերպարի անբաժանելի մասը: Ինչ վերաբերում է նրան տված Բիգ Բեն անվանմանը, ապա այն կրում է աշտարակում հաստատված 6 զանգերից ամենաբարձրը: Այդպես են անվանում նաեւ ժամացույցը, գրում է NEWSru.com-ը:
Սա պալատի կառույցների վերանվանման առաջին դեպքը չէ: 1860 թվականին արեւմտյան թեւում Թագավորի աշտարակը վերանվանել էին Վիկտորիայի աշտարակ` ի պատիվ այն ժամանակվա միապետուհու:





























