Արեւմտյան Նեղոսի համաճարակի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 118-ի: Ըստ մասնագետների գնահատման` նեկայիս համաճարակն ամենալուրջն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է  2 հազար 636 հիվանդության դեպք ամերիկյան բոլոր նահանգներում` բացառությամբ Ալյասկայի եւ Հավայան կղզիների:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վարակակիրների թիվն աճել է եռակի: Ամենից շատ դեպքեր գրանցվել են Թեքսասում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դալլասի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքապետ Մայք Ռոուինգսը դիմել է նահանգի իշխանություններին` խնդրելով Դալլասի շրջանում միջատասպան պատրաստուկներ տարածել մոծակների դեմ պայքարի համար, հայտնում է «Ռոսբալտը»:

Արեւմտյան Նեղոսի համաճարակն առաջին անգամ հայտնաբերվել է 1937 թվականին Ուգանդայում: Դրա դեմ  հակավարակ չի ստեղծվել:  Համաճարակի գլխավոր տարածողները մոծակներն են, մահացությունը կազմոմ է 4 տոկոս: ԱՄՆ-ի տարածքում այդ համաճարակն առաջին անգամ գրանցվել է 1999 թվականին: Այն ժամանակ Նյու Յորքի իշխանությունները ստիպված էին ուղղաթիռներից այգիների եւ երկնաքերների վրա  միջատասպան պատրաստուկներ տարածել: