Հարավային Օսիայում մահափորձ է կատարվել պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իբրահիմ Գասեեւի դեմ: Անհայտ անձանց կողմից պայթեցվել էր Ցխինվալիի նրա բնակարանի դուռը: Ոչ ոք չի տուժել: 

Ինչպես ՆԳՆ-ի հերթապահ բաժանմունքից հայտնել են  «Ռեսին» գործակալությանը, միջադեպի մասին ահազանգն ստացվել է  գիշերվա ժամը 03:15-ին:

Ըստ ՆԳՆ-ի  հաղորդագրության` Ցխինվալիի Օստաեւի փողոցի 48 տան  18-րդ բնակարանում տեղի է ունեցել մուտքի դռան պայթյուն, որը պատկանել է Իբրահիմ Գասեեւին:  Պայթյունի պահին Գասեեւն ընտանիքի հետ գտնվել է բնակարանի ներսում, նրանցից ոչ ոք չի տուժել: Ներկայումս կատարվում է քննություն:

Ըստ LifeNews-ի տվյալների`հանցագործները ռումբը տեղադրել էին հեռավորության վրա: Նրանք  կարծել են, որ պայթյունը տեղի կունենա այն պահին, երբ գեներալ-մայորը դուրս կգա  աստիճանահարթակ:

Երբ Գասեեւը դուռը բացել է, պոկվել է ռումբի լարերից մեկը: Պայթյունը որոտացել է, սակայն ոչ այն ուժգնությամբ, որը նախատեսել էին հանցագործները:  Հարվածից վնասվել են ապակիները եւ  հարեւան բնակարանների դռները: