Ճապոնական էլեկտրոնային  Fujifilm ընկերությունը դադարեցնում է կինոժապավենի թողարկումը` կորուստների հետ կապված: 

Ընկերության նեկայացուցիչները հայտնել են, որ ժամանակակից թվային տեխնոլոգիաների զարգացումը նվազեցրել է  կինոժապավենի վաճառքի շահույթը մինչեւ նվազագույն աստիճանի, ինչի պատճառով էլ որոշում էր կայացվել  արտադրության դադարեցման մասին: Սպասվում է, որ այն ամբողջովին կդադարեցվի 2013 թվականի գարնանը, հաղորդում է NEWSru.com-ը:

Ազգային կինոարտադրությունում ցավով են ընդունել Fujifilm-ի որոշումը, որը երկրում կինոժապավենի վերջին արտադրողն էր մնացել:  «Դա լուրջ կորուստ է կինոյի համար: Ժապավենը թույլ էր տալիս ընդգծել նրբերանգները, որոնք հասանելի չեն թվայինին», -հայտարարել է ռեժիսոր Նոբուհիկո Օբայասին:

Fujifilm-ը կինոժապավեն է թողարկում արդեն 80 տարի` 1934 թվականին հիմնադրման պահից: Ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ուներ հոլիվուդյան ռեժիսորների շրջանում:  Այսպես, Սթիվեն Սփիլբերգի համարյա բոլոր ֆիլմերը նկարահանվել են Fujifilm-ի ժապավեններով: