Քիմ Քարդաշյանը People ամսագրի վարկածով ամենաոճային կանանց վարկանիշում 4-րդ հորիզոնականում է հայտնվել: Ցուցակը գլխավորել է Գվինեթ Փելդրոուն: Ամսագրի խմբագրի կարծիքով, օսկարակիր դերասանուհին հագնվում է ավելի ճաշակով, քան մյուս աստղերը:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, ով ամենաոճային կանանց ցուցակի մեջ արդեն երրորդ անգամ է հայտնվում, գրում է «Լենտա.ru»:
Երրորդ տեղում հայտնվել է 23-ամյա Էմմա Սթոունը, ով խաղացել է «Նոր սարդ մարդը» ֆիլմում: Չորրորդ տեղում գտնվող Քիմ Քարդաշյանին հետեւում են Միրանդա Կերրը եւ Ռիզ Ուիզերսպունը:
Վարկանիշային ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկբվել են 10 հայտնի անձինք: Օրինակ People-ի վարկածով լավ ճաշակի տեր են նաեւ Ռիհաննան, Ջեսիկա Ալբան, Դիանա Կրյուգերը եւ Ջենիֆեր Լոպեսը, հաղորդում է BFM.RU-ն:
Անցյալ տարի ամսագրի վարկանիշը գլխավորել է դերասանուհի Բլեյկ Լայվլին, իսկ 2010 թ-ին ամենաոճային աստղ է ճանաչվել Ջենիֆեր Էնիսթոնը:





























