«Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններում չի աջակցի Ռոբերտ Քոչարյանին: Լրագրողների հետ այսօր` սեպտեմբերի 13-ին հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` խոսելով փետրվարի համար նախատեսված նախագահական ընտրություններին:
Նրա խոսքով, ԲՀԿ-ն դեմ չի գնա կառավարող Հանրապետական կուսակցությանը եւ կաջակցի Սերժ Սարգսյանին` փոխադարձաբար ակնկալելով վարչապետի պաշտոնը: «Երեք նախագահների միջեւ պայքար չի լինի»,-նշել է նա: Ինքը` Կարապետյանը նույնպես նպատակ ունի դնել իր թեկնածությունը (անցյալ ընտրություններին նա հավաքել էր 0.6 տոկոս քվե): Կուսակցությունը այդքան էլ ակտիվ չէ, ինչպես նախկինում, բայց պատրաստվում է հավաքվել եւ միջոցառումներ իրականացնել:





























