Մոսկվայում գնդակահարել են Մոսկովյան միջշրջանային հետաքննչական վարչության քննիչին, ով, ինչպես պարզվել է, հասցրել է աչքի ընկնել աղմկահարույց մի շաքր գործերում: 38-ամյա Ալեքսանդր Լեոնովը սպանվել է սեպտեմբերի 12-ի երեկոյան իր տան մուտքի մոտ:
Մարդասպանը Լեոնովին սպասել է տան մուտքի մոտ, ժամը 11 անց կեսի սահմաններում քննիչը իր կնոջ հետ վերադարձել է տուն: Քանի դեռ կինը կայանում էր մեքենան, Լեոնովը մոտեցել է շենքի մուտքին, այդ պահին էլ լսվել է կրակոցների ձայնը: Ճշտված տեղեկությունների համաձայն թփերում թաքնված մարդասպանը 6 կրակոց է արձակել:
Պարզվել է, որ Լեոնովը, դեռ մեկ տարի առաջ, աշխատել է «Աննեկուս» իրավաբանական գրասենյակում, որը հանդես է եկէլ այնպիսի նշանավոր աստղերի պաշտպանությամբ, ինչպիսիք Ֆիլիպ Կիրկորովն է, Ալեքսանդր Պորոխովշիկովը եւ Յուրի Անտոնովը:
Լեոնովը ներգրավված է եղել Ֆիլիպ Կիրկորովի դեմ հարուցված այն գործի մեջ, ըստ որի ֆիլիպ Կիրկորովը կասկածվել է լրագրողին դաժանաբար ծեծի ենթարկելու մեջ:
Քննիչների խոսքով, դիտարկվում են սպանության վարկածների հնարավոր բոլոր տարբերակները: Հանցագործությունը ծրագրված եւ հավանաբար պատվիրված է եղել: Մարդասպանը գիտեր, թե որտեղ է ապրում Ալեքսանդր Լեոնովը եւ գիտեր, թե որ ժամին է նա տուն վերադառնում:





























