Այն հայտարարությունները, ըստ որի 2013 թ-ի նախագահական ընտրություններին  ընդդիմադիրները հանդես կգան մեկ ընդհանուր թեկնածույով, իրատեսական չէ: Այս մասին  այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա կարծիքով, այնպիսի մի անձ, ով կկարողանար  իր շուրջը հավաքել ընդդիմության բոլոր թեկնածուներին Հայաստանի քաղաքական հարթակում այսօր չկա: «ՀԱԿ-ը շատ բաներ  է ասել, որոնցից 90 տոկոսը սուտ է դուրս եկել: Եվ ու՞մ շուրջ պետք է նրանք հավաքվեն, յուրաքանչյուրն ինքն է ցանկանում լինել առաջինը` եվ Րաֆֆի Հոնվհաննիսյանը, եւ Պարույր Հայրիկյանը: Րաֆֆի Հոնվհաննիսյանը հավանաբար արեւմուտքի  թեկնածուն է, ես այս մասին ասել եմ դեռեւս 5 տարի առաջ»,-ասել է Կարապետյանը: Նրա կարծիքով, այսօրվա իրավիճակը առիթ է տալիս կարծելու, որ Հայաստանում ընդդիմություն  գրեթե գոյություն չունի: