Հռոմ Պապ Բենդիկտոս 16-ը սեպտեմբերի 14-16-ը կայցելի Լիբանան: Այցի շրջանակներում Պապը կլինի նաեւ Զմմառ տաճարում, որը պատկանում է Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանին: Հռոմի Պապի այցի նպատակներից մեկը` Միջին Ասիայում խաղաղ համագոյակցության կոչն է, ինչի արդյունքում այս այցը արդեն պատմության մեջ մտել է «Խաղաղության ուխտագնացություն» անվամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը` նշելով, որ սեպտեմբերի 14-ին Բենեդիկտոս 16-ը կժամանի Ռաֆիկ Խարիրիի անվան Բեյրութի օդանավակայան, որտեղ տեղի կունենա նրա ընդունման հանդիսավոր արարողությունը:
Բացի այդ, Քանդահարյանի խոքով, Պապը կայցելի նաեւ Զմմառ, որտեղ կսրբագործի հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ տեղադրված Հակոբ Մեղապարտի հուշարձանը: Այնուհետեւ ընթրիք տեղի կունենա Լիբանանի հայրապետերի եւ եպիսկոպոսների հետ Լիբանանում Հայ կաթոլիկ եկեղեցու սեղանատանը: Այցի ընթացքում Բենեդիկտոս 16-րդը հանդիպում կունենա նաեւ Մեծի Տանն Կլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Այցի ավարտին Հռոմի Պապը կդիմի Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի մուսուլմաններին եւ քրիստոնեաներին` նրանց կոչ անելով ապրել խաղաղության մեջ եւ փոխադարձ հարգանքով ու սիրով վերաբերել միմյանց:





























