Հայաստանի Ազգային Ժողովի նիստում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ դուրս է եկել ափերից եւ դիտողություն արել պատգամավորներին:
Այս անգամ նրա թիրախը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներն էին: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ելույթի ժամանակ Հովիկ Աբրահամյանի նյարդերը տեղի են տվել: Դիմելով ընդդիմությանը, մասնավորապես Արամ Մանուկյանին, նա ասել է. «Խնդրում եմ կամաց խոսել: Ես զարմացած եմ: Ամեն անգամ նկատողություն եմ անում, իսկ դուք շարունակում եք: Եթե կարեւոր հարց եք քննարկում, գնացեք ձեր աշխատասենյակ եւ քննարկեք: Մի ոտնահարեք մեր համեստությունը»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























