Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա չի նշանակում, որ հենց վաղը պատերազմ կսկսվի: Այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Ադրբեջանի եւ Թուրքիայի համար այն փաստը, որ ԼՂՀ-ն գտնվում է Հայաստանի տարածքում, առավել սարսափելի է, քան նրա ճանաչումը»,-կարծում է Սաֆարյանը: Ընդհակառակ, եթե Հայաստանը խելոք նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկի Մադրիդյան սկզբունքները, ապա դա ավելի շուտ կհանգեցնի ռազմական գործողությունների վերսկսմանը, նշել է նախկին պատգամավորը:
Նրա խոսքով, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայիս պահվածքը ոչ միայն փոխկապակցված է, այլ անգամ կապված է վերջերս տեղի ունեցած Սաֆարովի արտահանձնման հետ, ընդ որում, այս բոլոր դեպքերի հետագա նպատակ տարածաշրջանում մթնոլորտի լարումն է:
«Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային օրակարգ դուրս բերել: Նրան թվում է, որ հարցի նկատմամաբ ուշադրությունը բավարար չէ: Թուրքիան իր հերթին փորձում է առավել ծանրակշիռ դիրք գրավել ԵԱՀԿ Մինսկի խմբում»,-նշել է Ստեփան Սաֆարյանը: Քաղաքական գործչի խոսքով, եթե բանակցային գործընթացում փակուղային իրավիճակ ստեղծվի, ապա դա իսկապես կարող է ԵՀԱԿ Միսնկի խմբի ձեւաչափի փոփոխման հանգեցնել: Այդ պատճառով, ավելացրել է նա, պետք է զգույշ քայլեր ձեռնարկել` բացառելով Հայաստանի հասցեին հնարավոր մեղադրանքների հնչեցումը: «Դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք ցանկացած քայլից: Ընդհակառակը, անհրաժեշտ է հստակ քայլեր կատարել, սակայն, որոնք պետք է ծանրակշիռ եւ հաշվարկված լինեն», ամփոփել է Ստեփան Սաֆարյանը:





























