«Բարգավաճ Հայաստանը» դեռեւս չի  կողմնորոշվել կայանալիք ընտրությունների մասնակցության իր ձեւաչափի հարցում: Այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել  «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Նախկին պատգամավորի խոսքով, «ԲՀ»-ի համար դժվար է մանեւրել առաջին եւ երկրորդ նախագահների միջեւ գոյություն ունեցող հետաքրքրությունների մեծ տարբերության շրջանակներում: Սակայն, չի բացառվում, որ հետաքրքրությունների սրացումը կարող է թատերականացված ելույթներով ուղեկցվել` հաշվի առնելով այն, որ նպատակ կա շեղել ընտրազանգվածի ուշադրությունը եւ թույլ չտալ իշխանության եւ ընդդիմության միջեւ կոնֆլիկտի առաջացում:

Սաֆարյանի կարծիքով` ԲՀԿ-ի  կողմից թեկնածուի առաջադրման մասին դժվար է խոսել: «Մեկը Վարդան Օսկանյանն է, ով քրեական գործի հետեւանքով կախված է իշխանություններից»,-հիշեցրել է Սաֆարյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների կողմից մեկ ընդհանուր թեկնածուի առաջադրմանը, ապա նախկին պատգամավորը կարծում է, որ տվյալ փուլում քաղաքական ուժերը հակված են գերագնահատել սեփական ուժերը եւ ընտրություններին սեփական թեկնածույով մասնակցելու նպատակ ունեն, թեեւ գիտակցում են, որ «Իրենց թեկնածուները  այնպիսին չեն, ինչպիսին նրանք կցանկանային տեսնել»:

«Ենթադրվում է, որ որոշակի փուլում բանակցությունների անհրաժեշտություն ի հայտ կգա եւ հնարավոր կինի որոշ համաձայնություն ձեռք բերել»,-ենթադրել է Սաֆարյանը: Միեւնույն ժամանակ, նա բացառել է , որ ԲՀԿ-ն կարող է աջակցել ՀԱԿ-ի թեկնածուին: «Ես պարզապես կարծում եմ, որ ընդդիմադիր նշանակալից մի քանի ուժեր, ոչ բոլորը, կարող են համաձայնության գալ մեկ միասնական թեկնածուի շուրջ»,-նկատել է Սաֆարյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի