Միչիգանում բնակվող դանիական Զեւս անունով շունը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձրահասակ շուն: Նրա հասակը 1 մ 12 սմ է: 70 կգ-անոց շան տիրուհին նրան օրական 14 կգ կեր է տալիս:
Շան տիրուհի Դենիս Դուրլագին փողոցում հաճախ հարցնում են, թե ում հետ է զբոսնում` շան թե ձիու, հայտնում է «Ռուսսկայա սլուժբա նովոստեյը»:
Շան տիրուհին լրագրողներին նաեւ պատմել է, որ շան տեղափոխությունների համար ընտանիքն ստիպված է եղել բեռնատար գնել: Ըստ նրա` եթե Զեւսը պատահաբար ոտք տրորի, կապտուկ կգոյանա, գրում է SPR-ը` վկայակոչելով AFP-ին:
Ավելի վաղ ամենաբարձրահասակ շուն էր համարվում «Հսկա Ջորջը»: ԱՄՆ-ում բնակվող այդ շունն ուներ 109 սմ հասակ:











