Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆին դատարանը դատապարտել է 3 տարվա բանտարկության` «ապօրինի հարստանալու» համար: Նազիֆը Հոսնի Մուբարաքի օրոք կառավարության ղեկավարն էր:
Նախկին վարչապետը պետք է նաեւ 9 միլիոն տեղական ֆունտ տուգանք (1,5 միլիոն դոլար) վճարի պետությանը հասցված վնասի համար, հայտնում է ՌԱՊՍԻ-ն` վկայակոչելով AFP-ին:
2011 թվականի հուլիսին եգիպտական դատարանը Նազիֆին դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման` արտաքին շուկաներում անօրինական գործարքներ կատարելու համար:
Նազիֆը հրաժարական էր տվել 2011 թվականի հունվարի վեջին` երկրում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվելուց անմիջապես հետո, որին հաջորդեց Մուբարաքի վարչակարգի տապալումը:





























