Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստ, «Կուրա» շտաբի անդամ Իլհամ Ամիրասլանովը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել: Իրավապաշտպան Սամիր Իսաեւը հայտնել է, որ դատավճիռը հիմնավորված չէ եւ կբողոքարկվի:
Դատավոր ֆիրդովսի Ալիեւը հրաժարվել է լսել պաշտպանական կողմի վկաներին, հաշվի առնել ձերբակալման տեսագրությունը, ինչի արդյունքում լիարժեք դատական քննություն չի իրականացվել:
«Երկրամասը» հայտնում է, որ ակտիվիստ Ամիրասլանովը ձերբակալվել է 2010 թ-ին Ադրբեջանում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժածների իրավունքների պաշտպանության համար: Ակտիվիստը երկու տարի շարունակ հանդես է եղկել տուժողների պատշպանությամբ: Նա նաեւ զբաղվել է Ադրբեջանական իշխանությունների եւ այլ կառույցների կաշառակերության բացահայտումներով:





























