Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ  հրապարակից  իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր  Սերգեյանի դիակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր  Սերգեյանի եւ 36-ամյա  Արամ  Ղազարյանի միջեւ, որի ընթացքում Ա. Ղազարյանը  «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նվեր Սերգեյանին եւ դիմել փախուստի:

Վրաերթի հետեւանքով Նվեր Սերգեյանը մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: