NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Economist»-ի միջազգային խմբագիր Էդվարդ Լուկասի հոդվածը, որը հրապարակվել է «European Voice» կայքում.
Ադրբեջանն ու Հունգարիան պետք է Ռամիլ Սաֆարովի գործով լուրջ հարցի պատասխանեն: Չեզոք գոտում քնած համակուրսեցու սառնասիրտ սպանությունը ճիշտ չէ: Անգամ եթե երկու երկրները լինեին պատերազմական իրավիճակում` Սաֆարովի կողմից կատարածը քրեական արարք է: Իսկ իրական ռազմական գործողությունները վաղուց են ավարտվել: Կարճ ասած`մարդկանց սպանելը ճիշտ չէ, անկախ նրանից` բարեկամ երկրից են, թե թշնամի:
Հունգարական իշխանությունները համոզիչ կերպով չբացատրեիցն, թե ինչու Սաֆարովին` վիճահարույց դատապարտյալին, արտահանձնեցին Ադրբեջանին: Ճիշտ է, թեեւ ԵԽ դատապարտյալների փոխանակման համակարգը թույլ է տալիս դա, սակայն չի պարտադրում: Այնպես որ պնդումը, թե Հունգարիան այդ քայլին գնացել է ադրբեջանական մեծ փողերի դիմաց, ուշադրության արժանի է:
Սաֆարովին ակնթարթորեն ներում շնորհելու Ադրբեջանի քայլը քննարկման կարիք ունի: Այո, ադրբեջանցիները կարոծում են, որ նրանք խորամանկ հայերի խելացի քարոզչական արշավի զոհն են, որոնք արհամարհում են նրանց տառապանքը: Սակայն զոհ լինելը բարոյական լեգիտիմություն չի ստեղծում: Ինչպե՞ս կարձագանքեր Ադրբեջանը, եթե իրավիճակը լիներ հակառակը. եթե հայ մարդասպաներ շրջեին աշխարհով` սպանելով պատահական ադրբեջանցիների: Մեծարելով Սաֆարովին` Ադրեբեջանը միջազգային հանրության աչքին բարոյապես կասկածելի եւ հիստերիկ է թվում: Սա հազիվ թե հնարավոր լինի հաղթանակ համարել ադրբեջանական դիվանագիտության համար: Իսկ Հունգարիան լավագույն դեպքում թեթեւամիտի, վատագույն դեպքում` ագահ ու կեղծ երկրի տպավորություն է թողնում:
Սակայն ամենակարեւորն այն է, որ երկու երկրները կարծում են, թե իրենց վարքագիծն իրենց կներվի: Վերոնշյալ դեպքն ի ցույց է դնում ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հեղինակության հսկայական անկումը 2004թ-ից ի վեր:
Ադրբեջանին սովորաբար հետաքրրքել է, թե ինչ են մտածել Բրյուսելում եւ ՆԱՏՕ-ում: Հիմա դա այդպես չէ: Նա անդամության ոչ մի իրական շանս չի տեսնում կամակերպութուններից եւ ոչ մեկում: Նա մսխում է իր նավթային փողերը եւ գործնակնաում շահագործում իր օգտակար աշխարահաքաղաքական դիրքը`որպես Իրանի նկատմամբ լրտեսության վայր:
Հունգարիան էլ փողի կարիք ունի: Սակայն նա եւս երկար քիթ է ցույց տալիս Բրյուսելին եւ Վաշինգտոնին: Վիկտոր Օրբանն ընդունում է իր սեփական որոշումները եւ սպասում, որ աշխարհը հարմարվի դրանց: Նախկինում նրան Եվրոպայի հետ կապող անխզելի թվացող թելերը հիմա արդեն արագորեն մաշվում են:





























