Ողբերգական դեպք է տեղի ունեցել Չինաստանում` շինհրապարակում, որտեղ մեծ բարձրությունից պոկվել է շինարարական վերելակը: Ընկնելու արդյունքում վերելակում գտնվող բոլոր 19 բանվորները մահացել են:
Ինչպես հաղորդում է «Սինհուան», շինարարական վերելակը պոկվել է Ուխան քաղաքում կառուցվող բնակելի շենքի 30-րդ հարկից:
Ոստիկանությունը սկսել է քննել միջադեպը:





























