ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայքլ Հայդենը Լիբիայում դեսպանի մահվան մեղավոր է համարում նախագահ Օբամայի անմտածված քաղաքականությունը: Այդ մասին նա հայտնել է Newsmax TV հեռուստաալիքի եթերում:
«Մենք ենք օգնել տապալել Քադաֆիի վարչակարգը, մենք էլ պատասխանատու ենք այդ երկրում տիրող քաոսի համար», – հայտարարել է գեներալը, որի խոսքերն է մեջբերում NEWSru.co.il-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակվել էին մի խումբ իսլամականներ, ինչի հետեւանքով զոհվել էին դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ 3 աշխատակիցներ:





























