Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանը Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ ընդունել է հակասիրիական միակողմանի բանաձեւ` կոչ անելով նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», եվրոպացի պատգամավորները սիրիական իշխանություններին խորհուրդ են տվել անմիջապես ետ պահել կառավարական զորքերը եւ հնարավորություն տալ երկրի տարածք մուտք գործել միջազգային մարդասիրական օգնությանը եւ համաշխարհային լրատվամիջոցներին: Բանաձեւի մեջ նաեւ ցավ է հայտնվում այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԳ անդամները միչեւ հիմա չեն կարողացել խիստ բանաձեւ կիրառել Սիրիայի իշխանությունների հանդեպ Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշման պատճառով:
Մինչդեռ եվրոպացի պատգամավորները փակել են աչքերը այն հրեշավոր վայրագությունների վրա, որոնք իրականացվում են զինված ընդդիմադիրների կողմից խաղաղ բնակչության եւ կառավարական բանակի զինվորների նկատմամբ:





























