Լյուկ Բեսոնի նշանվոր ֆիլմերի անվախ տաքսիստի դերում հանդես եկած Սամիր Նասերիի հանդեպ հայց է ներկայացվել «գործընկերոջ կողմից»: Տաքսու փարզցի վարորդը բողոք է ներկայացրել դերասանի նկատմամբ իր հասցեին հնչեցված վիրավորանքների համար:
Ինչպես պարզել են ֆրանսիական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի հեղինակավոր 8-րդ շրջանում: Տաքսու վարորդը փակել է Նասերիի ճանապարհը, ինչի արդյունքում դերասանը խցանման մեջ է հայտնվել: Զայրացած դերասանը դուրս է եկել մեքենայից եւ վիրավորանքներ է հնչեցրել տաքսիստի հասցեին` անպարկեշտ արարքներ թույլ տալով իրեն:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», սա Նասերիի առաջին վատ արարքը չէ, նա արդեն 2011 թ-ին սկանդալային իրավիճակի մեջ էր հայտնվել Կաննում:
Իր պոռթկուն բնավորությամբ հայտնի Նասերին նախկինում բազմիցս մեղավոր է ճանաչվել խուլիգանության, ծեծկռտուքի, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, արագության չարաշահման եւ այլ օրնախախտումների համար:





























