Սիրիայի հայ համայնքը կտրականապես հերքել է լուրերն այն մասին, ըստ որի երկրի կառավարությունը կոչ է արել հայերին թողնել իրենց տները եւ տեղափոխվել:
«Ես կտրականապես հերքում եմ նմանատիպ լուրերը: Ընդհակառակը, Սիրիայի կառավարությունը հայերին կոչ է արել մնալ իրենց տներում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդ ժիրայր Ռեիսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայեր տեղափոխող մեքենաների շարասյունը կրակահերթի տակ էր հայտնվել: Մահացել է 4 հայ, եւս 15-ը վիրավորվել են: Բժիշկները հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Ընդհանուր առմամբ Հալեպի մի մասում իրավիճակը շարունակում է անփոփոխ մնալ, էլեկտրականության, ջրի եւ սննդի մատակարարումը շարունակվում են ընդհատումներով իրականացվել: Քաղաքում շարունակվում են մարտեր ընթանալ: Սիրիացի որոշ հայեր ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան կամ հարեւան երկրներ:





























