Երբ սկսում են հիշել, թե ինչ է արտահանվում, թվարկում են կոնյակ, միրգ եւ մեղր: Ոմանք նաեւ կաուչուկն են հիշում, ավելի տեղյակներն ավելացնում են ֆեռոմոլիբդենը եւ մաքուր մոլիբդենը: 

Հիմա Հայաստանը մի ձեռքով դուրս է բերում ֆեռոձուլվածքը, մյուսով փնտրում` որտեղից բերել: Ֆեռոքրոմը, ֆեռոսիլիցիումն ու ֆեռոմանգանն օգտագործվում են աղացների գնդեր ձուլելիս Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի եւ ցեմենտի գործարանների համար: Դրանք հիմնականում ներկրվում են Իրանից եւ Ռուսաստանից, իսկ ֆեռոմանգանը` նաեւ Վրաստանից: Սակայն դա գործի կեսն է: Սեփական մանգան դեռ չկա, սակայն նախատեսվում է  ունենալ սեփական ֆեռոսիլիցիում ու ֆեռոքրոմ:

Ֆեռոքրոմի մասին խոսվում է  մատնացույց անելով հեռանկարային լինելու փաստը: Սակայն ֆերոքրոմի որոնման մեր բոլոր ճանապարհները հանգեցրեցին  բազմակետերի: Քրոմիտների հանքավայրեր կան Շորժայում եւ Ջիլիում, բայց ծավալերը մեծ չեն: Ներկայումս հանքավայրը շահագործող «Գեղամետ պլյուսը» հայտարարում է  դունիտ-պերիդոտիտայիններում քրոմիտի 0,6 – 1,1% մակարդակի մասին, ինչը հնարավորություն չի տալիս քրոմի խտանյութ արտադրել:

Մյուսը Վանաձորում է. այստեղ «Կոմպոզիտ մետաղն» էր նախատեսում ֆեռոքրոմ ձուլել`  դրա համար Վանաձորի քիմկոմբինատից գնելով կարբիդային վառարանը: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշել էր ընկերության ղեկավարը, միայն կարբիդ է արտադրում:

Իսկ ահա ֆեռոսիլիցիում Հայաստանում արտադրավել է դեռ պատերազմական տարիներին: Եւ նույն քիմկոմբինատում: Ճակատի համար արտադրված ֆեռոսիլիցիումն օգտագործվում էր տանկերի համար:

Արթիկի «Ստեկլոմաշ» գործարանի ֆեռոսիլիցիումի արտադրույթունը տեղական արդյունաբերության համար օգատկար կլիներ: Բայց թե այս գործարանի, թե  որոշ անհատ- տեխնարների` ֆեռոսիլիցիում արտադրելու ծրագրերը ձախողվել են.  չեն գտնվել ոչ հովանավորներ, ոչ վենչուրային հիմնադրամներ, որ տեխնոպարկեր...

Սակայն երկաթե ձուլվածքի նկատմամբ պահանջարկը գրեթե այնպիսին է, ինչպես անվճար միջքաղաքային ավտոբուսներինը: Գուցե պետք է մտածել Էկոնոմիկայի նախարարությանը կից «Պետմատկարարումի»-ի նմանությամբ ինչ-որ կառույցի ստեղծման մասին, որը կկառավարի թափոնները: Մեր երկիրն իհարկե ազատական է, սակայն ջարդոնը մասնավորին  տալը... Չէ որ մարտկոցներ ու խողովակներ, թեկուզ եւ հին, դիլերը հավաքում է, բայց նա չէ դրանք ստեղծել...