Sharp ընկերությունը սկսել է էկրաններ մատակարարել Apple Inc ընկերության նոր  iPhone 5-ի համար` սմարթֆոնի շնորհանդեսից անմիջապես հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շնորհանդեսը հետաձգման վտանգի առաջ է հայտնվել մատակարարման  հետ ծագած  դժվարությունների պատճառով:

Ինչպես գրում է The Wall Street Journal թերթը, սեպտեմբերի 12-ին Apple-ի ներկայացրած iPhone 5-ի էկրանների զանգվածային արտադրությունը մեկնարկել  է Ճապոնիայում գտնվող Sharp ընկերությունում:

Այն որ Sharp-ը սկսել է էկրաններ մատակարարել,  նշանակում է, որ  Apple-ի մոտ  iPhone 5-ը բաղադրիչների պակաս չի ունենա, քանի որ  Sharp-ը Japan Display Inc.-ի եւ հարավկորեական  LG Display-ի հետ միասին  հանդիսանում է էկրանների մատակարարման  երեք ընկերություններից մեկը , գրում է «Գազետա.ru»-ն:

Անցյալ ամիս WSJ-ի աղբյուրը հայտնել է, որ Sharp-ը դեռեւս չի սկսել  նոր iPhone-ի էկրանների զանգվածային արտադրությունը` արտադրական դժվարությունների պատճառով, ինչի կապակցությամբ հաղորդվել էր, որ նոր iPhone-ի շնորհանդեսը հետաձգման վտանգի առաջ է հայտնվել: