Նիկոտինի նկատմամբ հակումը գեների աշխատանքով է պայմանավորված։ Նման եզրահանգման են եկել Կանադայի Մոնրեալի նյարդաբանական ինստիտուտն ու Neuro հոսպիտալը կատարված հետազոտության արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է The Toronto Sun-ը, հետազոտությամբ պարզվել է, որ, եթե մարդու օրգանիզմ ծխախոտից նիկոտին արագ է անցնում, ապա ուղեղն ավելի ակտիվ է արձագանքում նիկոտինի հակվածությանը։ Այս հատկությունը ժառանգական է՝ փոխանցվում է ծնողներից։

Գիտնականների կործիքով՝ կատարված հայտնագործությունը կօգնի նոր ծրագրեր մշակել ծխախոտամոլությունից բուժելու համար։

Փորձագետները հատուկ ուշադրությամբ են հետազոտել արագ նյութափոխանակություն ունեցող եւ օրական 5-25 գլանակ ծխողների ուղեղի աշխատանքը։ Պարզվել է, որ բարձր մետաբոլիզմ ունեցող մարդիկ ավելի արագ են արձագանքում ծխախոտի նկարներին. նրանց մոտ ծխելու ուժեղ ցանկություն է առաջանում։

Ավելի պասիվ նյութափոխանակությամբ ծխողները քիչ ակտիվությամբ են արձագանքել ծխախոտի հետ կապված պատկերներին։ Գիտնականները հետեւություն են կատարել, որ հնարավոր է այս տիպի օրգանիզմ ունեցող մարդիկ ծխում են, ոչ թե նիկոտինի նկատմամբ հակումից դրդված, այլ՝ ուրիշ պատճառներով, օրինակ՝ սթրեսից, տեղեկացնում է meddaily.ru-ն։