Ջոնի Դեպը շարունակում է հոգալ նախկին քաղաքացիական կնոջ՝ դերասանուհի Վանեսա Պարադիի եւ երեխաների մասին։ Filmpro.ru-ն տեղեկացնում է, որ Դեպը Հոլիվուդի լավագույն թաղամասերից մեկում՝ Մալհոլանդ դրայվում առանձնատուն է գնել եւ նվիրել նախկին կնոջը։
The Sun-ի փոխանցմամբ՝ Դեպը տան համար վճարել է 4,3 մլն դոլար։ Պարադիի հարեւաններն են հոլիվուդյան հայտնի դերասաններ, օսկարակիր Ջեք Նիկոլսոնը եւ սեքս-սիմվոլ Պամելա Անդերսոնը։
Հիշեցնենք, որ Դեպն ու Պարադին միասին ապրելով են 14 տարի՝ այս տարվա հունիսին հայտարարեցին, որ բաժանվում են։ Նրանք 13-ամյա դուստր եւ 9-ամյա որդի ունեն։
Տաբլոիդներն այժմ գրում են, որ Պարադին այժմ հանդիպում է ֆրանսիացի մեծահարուստ Գի-Դավիդ Գարբիի հետ։





























