Մոսկվայում փակել են Վլադիմիր Իլյիչ Լենինի դամբարանը՝ վերանորոգման նպատակով։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այն չի գործի մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Կրեմլի «Սոբորնի» հրապարակում սեպտեմբերի 15-ին եւ 22-ին չեն կայանա նախագահական գնդի հետեւակի եւ այրուձիի հանդիսավոր տողանը (развод):
Այդ ընթացքում Նախագահական գունդը մասնակցելու է Բառնաուլում՝ Ալթայի մարզի ստեղծման 75-ամյակի, եւ Մեծ Նովգորոդում «Ռուսաստանի հազարամյակ» հուշարձանի բացման 150 ամյակի արարողություններին։




























