Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մեկնաբանել է ԱՄՆ դեսպանատների մոտ հնարավոր հակաամերիկյան ակցիաների մասին նախազգուշացումը՝ նշելով, որ ԱՄՆ 40 երկրների դեսպանատներ են այդ մասին զգուշացում տարածել, եւ ոչ թե 7 դեսպանատուն։ Դեսպանն այս մասին տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ դեսպանատները, այդ թվում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հնարավոր հակաամերիկյան ակցիաների մասին զգուշացում էր տարածել՝ կոչ անելով Ամերիկայի քաղաքացիներին լինել զգուշավոր։ Հայտարարությունը կապված է Լիբիայում եւ Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատների դեմ իրականացված գործողությունների հետ։

Նշենք, որ Associated Press գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե նման հայտարարություն տարածել են միայն Հայաստանում, Բուրունդիում, Քուվեյթում, Սուդանում, Թունիսում, Զամբիայում եւ Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատները։