Եմենի նոր նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադին ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից՝ մայրաքաղաք Սանայում ԱՄՆ դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման համար։ Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ Եմենի ղեկավարը խոստացել է հետաքննություն կազմակերպել հարձակման մեղավորներին գտնելու համար։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լիբիայի Բենղազի քաղաքում սեպտեմբերի 11-ին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից վիրավորված մահմեդականները բողոքի ակցիա են կազմակերպել, եւ հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը, ինչի արդյունքում սպանվել է ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ եւս 3 ԱՄՆ քաղաքացի։ Նույն գիշեր Կահիրեյում ամբոխը հարձակվել է Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ ավելի ուշ հարձակումներ են տեղի ունեցել Թունիսում, ինչպես նաեւ Եմենում։
Նշենք, որ չորսն էլ «արաբական գարնան» արդյունքում իշխանափոխություն իրականացրած երկրներ են։





























