Ձերբակալվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Կենտրոնական արխիվի պետը եւ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով 12.09.2012թ. ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը եւ ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: