Ֆրանսահայերը սեպտեմբերի 18-ին Փարիզ ժամանող Ադրբեջանի նախագահին «դիմավորելու են» բողոքի ակցիաներով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում տեղեկացրեց, Ֆրանսիայում Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը։

Ըստ նրա՝ ակցիան անցկացվելու է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ։ Ֆրանսահայերը այսպիսով իրենց բողոքն ու զայրույթն են հայտնելու Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ։

Չնայած այն բանին, որ Ալիեւի այցը պաշտոնական չէ, այնուամենայնիվ միտինգի մասնակիցները դժգոհություն կհայտնեն Ֆրանսիայի իշխանություններին՝ Ալիեւին Ֆրանսիա մուտք գործելու թույլտվության համար։ «Հատկանշական է, որ ֆրանսիական մամուլը ուշադիր հետեւում է Ռամիլ Սաֆարովի հետ կապված իրադարձություններին։ Բացի այդ, Հայ դատի գրասենյակը պաշտոնապես դիմել է Սենատին եւ քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք իրենց դիրքորոշումն արտահայտեն մարդասպանին ներում շնորհելու կապակցությամբ»-ասաց Վարժապետյանը։