Միջուկային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԵ) ղեկավար խորհուրդը ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելուց հրաժարվող Իրանի իշխանություններին քննադատող բանաձեւ են ընդունել։ Այս մասին տեղեկացնում է «РадиоСвобода»-ն՝ նշելով, որ բանաձեւում «լուրջ մտահոգություն է» արտահայտվում Փարչին ռազմական բազայում իրականացվող գործողությունների կապակցությամբ։ Այստեղ Թեհրանը 2005թ-ից հրաժարվում է միջազգային փորձագետների մուտքի թույլտվություն տրամադրել։ Դիվանագետների խոսքով՝ բանաձեւը նաեւ ուղղված է կանխելու Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական հնարավոր գործողությունները։
ՄԱԳԱՏԵ-ում բանաձեւին կողմ է քվեարկել 31 հոգի, դեմ մեկ, եւ 3-ը ձեռնպահ են մնացել։ Գործակալության ղեկավար խորհուրդը բաղկացած է 35 երկրների ներկայացուցիչներից։





























