Ռուսաստանի Ռոստովի մարզում իրավապահները ռուսների եւ չեչենների միջեւ բախում են կանխել։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն երկու ազգության ներկայացուցիչներից մոտ 50 մարդ է հավաքվել «հաշիվներ մաքրելու նպատակով»։

«Նախնական տվյալներով քաղաքացիների հավաքվելու պատճառը Ռեմոնտնոե գյուղի սրճարանում տեղի ունեցած վիճաբանությունն է եղել։ Երկու անձինք վիճել են, հետո նրանց պատիվը պաշտպանելու են եկել ընկերները։ Սակայն ոստիկանությունը ահազագն չի ստացել»,- գործակալության փոխանցամամբ՝ գրված է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։

«Дон-ТР»-ին տված հարցազրույցում գյուղացիները պատմել են, որ ահաբեկված են տեղի ունեցածից։ «Մենք բազմիցս դիմել ենք իշխանություններին, որ հարթեն առաջացած լարվածությունը՝ տեղացիների եւ եկվորների միջեւ, սակայն ոչինչ չի փոխվում։ Մենք ցանկանում ենք արդեն դիմել դաշնային լրատվամիջոցներին»,- ասել է գյուղի մի բնակչուհի՝ նշելով, որ ծնողները մանկապարտեզից երեխաներին ավելի շուտ են տարել եւ փակվել են տներում։

Նշենք, որ Ռեմոնտնոեի բնակչությունը կազմում է 7,1 հազար մարդ։ Դոնի Ռոստովից գտնվում է 420 կմ հեռավորության վրա։