Նոյեմբերի 27-ին ՍԴ-ում կսկսվի Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից վեց տարի ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դիմումի քննարկումը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը:

Կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների վերաբերյալ դատավարության ժամանակ` հունվարի 31-ին Գագիկ Պողոսյանը, առանց որեւէ օրինական հիմքի, Տիգրան Առաքելյանին հեռացրել էր դատարանի դահլիճից` միայն այն պատճառով, որ քաղբանտարկյալը հայտարարել էր, թե քրեական գործն ի սկզբանե շինծու է: Դահլիճից նրան հեռացնելուց հետո դատավորը նրան արգելել էր մասնակցել երեք դատական նիստի: Ընդդեմ դատարանի այս ապօրինի որոշման` փաստաբան Վահե Գրիգորյանը դիմել էր Սահմանադրական դատարան»,- գրում է «Հայկական ժամանակը»: