Սեպտեմբերի 14-ինչինական պարեկային 6 նավեր ժամանել են Սենկակու վիճահարույց կղզիների գոտի, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրերը: Ճապոնական նավերը ոչ մի գործողություն չեն ձեռնարկոմ, նրանք միայն ռադիոյով պահանջում են, որպեսզի չինական նավերը լքեն այդ տարածքը: Չինական նավերը պատասխանում են, որ պարեկային գործունեությամբ են զբաղված ՉԺՀ-ի ջրերում:
Տոկիոն այս կապակցությամբ բողոք է ուղարկել Պեկին։ Ինչպես հայտնոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՉԺՀ-ի դեսպանին շտապ կանչել են Ճապոնիայի ԱԳՆ, որտեղ նրան համապատասխան բանավոր հայտարարություն էին փոխանցել: Վարչապետ Յոսիհիկո Նոդան ժամանել է իր պաշտոնական նստավայր:
Իր հերթին ՉԺՀ-ի ԱԳՆ-ն սեպտեմբերի 14-ին հրապարակել է հայտարարություն, ըստ որի, չինական պարեկային նավերը ցույց են տալիս այդ տարածքների նկատմամբ Չինաստանի իրավունքները:
Հիշեցնենք, որ Պեկինը պարեկային նավեր էր ուղարկել Սենկակու շրջան այն բանից հետո, երբ այս շաբաթ Ճապոնիայի կառավարությունը 3 կղզիների գնման պայմանագիր էր կնքել դրանց սեփականատերերի հետ, որոնք Ճապոնիայի քաղաքացիներ էին: Այդպիսով, Տոկիոն ազգայնացրել էր այդ տարածքները, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել չինական հասարակության շրջանում:




























