Բենգազիում սպանված ամերիկացիները նախկին «ծովառյուծներ» են եղել: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Սպանվածների` Թայրուն Վուդսի եւ Գլեն Դոերտիի անունները նախկինում չէր բացահայտվում, քանի որ նրանց մահվան լուրը նախ պետք է հարազատներին հաղորդվեր:
Գլեն Դոերտին Լիբիայում «երկիր-օդ» հրթիռների որոնմամբ էր զբաղվում, որոնք երկրում մնացել էին դեռեւս Քադաֆիի ժամանակներից եւ իր խմբի հետ ոչնչացրել է դրանք: Վուդսը, իր հերթին, զբաղվում էր Կենտրոնական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դեսպանատների հսկողությամբ, գրում է «Լենտա.ru»-ն:
Հիշեցնենք, որ սեպտմեբրի 11-ին Բենգազիում իսլամիստների հարձակման արդյունքում զոհվել են ամերիկյան դեսպանատան աշխատակիցներ: Վուդսից եւ Դոերտից բացի զոհ են դարձել նաեւ ԱՄՆ-ի դեսպան Քրիս Ստիվենսը եւ աշխատակից Շոն Սմիթը:





























