Ամերիկյան շոու-բիզնեսի աստղային զույգ Բեյոնսեն եւ Ջեյզին կխաղարկեն նախագահ Օբամայի հետ երեկոյի հրավիրատոմսերը: Բոլոր ցանկացողներին առաջարկվել է օրվա ընթցաքում նվիրաբերել ցանկացած չափի գումար եւ փորձարկել հաջողությունը հրավիրատոմսերի խաղարկության մեջ:
«Մենք Ջեյի հետ մոտական ժամանակներս կհանդիպենք նախագահ Օբամայի հետ Նյու Յորքում: Եվ ցանկանում ենք, որ դուք մեզ միանաք: Այսօրվա ընթացքում մինչեւ կեսգիշեր, կարող եք նվիրաբերել ցանկացած չափի գումար եւ ընդգրկվել հանդիպման հրավիրատոմսերի խաղարկության մեջ: Ես բախտ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպել նախագահի եւ առաջին տիկնոջ հետ եւ հավատացեք, ձեզ խորհուրդ եմ տալիս բաց չթողնել այս հնարավորությունը»,-ասվում է Օբամայի նախընտրական կայքում տեղադրված ընտրողներին ուղղված Բեյոնսեի նամակում:
Բեյոնսեն հայտնել է, որ հրավիրատոմսերից բացի հաղթողը իրավունք կստանա ճաշկերույթին իր հետ բերել եւս մեկ հյուր:
Հիշեցնենք, որ Օբամայի հետ ընթրիք արդեն կազմակերպել էին հոլիվուդյան նշանավոր դերասաններ Ջորջ Քլունին եւ Սարա Ջեսիկա Փարկերը: Տոմսերի արժեքը այս երեկոների համար կազմել է 40 հազար դոլար: Հավաքագրված միջոցները օգտագործվել են Օբամայի նախընտրական կամպանիայի աջակցության համար:
Հանրապետականների գլխավոր համագումարի աստղը դարձել է դերասան եւ ռեժիսոր Քլինտ Իսթվուդը:





























