ԱՄՆ-ն նոր լրտես-արբանյակ է թողարկել: Atlas 5 հրթիռը արձակկվել է Քալիֆորնիայի Վանդերբերգ ավիակայանի տարածքից:

Լրտեսից բացի, տիեզերք են ուղարկվել նաեւ  CubeSats տեսակի 11 փոքր արբանյակներ, որոնք կհսկեն եղանակային փոփոխությունները, տիեզերական աղբը եւ օդանավերի տեղաշարժերը: Նրանցից չորսը ամերիկյան բուհերի ուսանողների ստեղծածն են, մնացածները պատրաստվել են պետական կառույցներում եւ մասնավոր լաբորատորիաներում, գրում է The Los Angeles Times-ը:

Ինչպես գրում է utro.ru-ն, լրտես-արբանյակի մեկնարկը կայան էր բերել բազմաթիվ հանդիսատեսների: Անվտանգության նկատառումներով կայանի հարեւանությամբ գտնվող զբոսայգին տարհանվել է: Կայանատեղիներն ու լողափերը եւս մեկնարկի պահին տարհանված են եղել: Միաժամանակ, փակ տարածքից ոչ հեռու դիտման համար բավական հարմար հարթակներ են եղել: