Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը սառույցի կամ բետոնե պատնեշի առաջին ճեղքվածքն է, ինչը հնարավորություն կտա մեզ, որ մեր հետեւողական աշխատանքի ընթացքում համարժեք գնահատական տրվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի բանաձեւը:

«Սա համարժեք գնահատական չէ, այլ սկսված գործի սկիզբն է: Սրանով եւս մեկ անգամ ադրչբեջանցիները ապացուցեցին, որ ԼՂ ժողովուրդը չեն կարող անվտանգ ապրել նրանց կազմում:Երաշխիքը ԼՂ-ի անկախության ճանաչումն է»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքով, տականքը չի կարող հերոս դառնալ: «Խոզի վրա  ինչքան ուզում ես աստղեր դիր, ուսադիր դիր, թեւեր դիրմ  միեւնույն է, նա ճախրել չի կարող»,- լրացրեց Հովհաննես Մարգարյանը: