«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարանում կաշխատի համամասնական ցուցակում 6-րդ համարը` անկուսակցական Թեւան Պողոսյանը:  Այդ մասին խորհրդարանում այսօր` սեպտեմբերի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտնլ է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

 Հակոբյանը նաեւ նշել է, որ այս պահի դրությամբ իրենց համամասնական ցուցակում որեւէ փոփոխություն չի կատարվել եւ չի կատարվի: Լրագրողների  այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նման պահվածքը քաղաքական որոշ ուժեր գնահատում են իբրեւ չկողմնորոշվածության ախտանիշ,  Հակոբյանը պատասխանել է, որ համամիտ չէ այդ կարծիքին. «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հստակ էր, իսկ քաղաքական այն ուժերը, որոնք զարմացած են Հովհաննիսյանի նման քայլից, ավելի լավ է մտահոգվեն նրանով, թե ժողովուրդն իրենց պահվածքի մասին ինչ է մտածում»: