Արքայազն Հարրիի մերկ լուսանկարներից հետո կարող են թագավորական ընտանիքի այլ անդամների` Քեմբրիջի դքսուհի  Քեյթ Միդլթոնի եւ նրա ամուսին արքայազն Ուիլյամի մերկ նկարներն էլ հայտնվել: Այդ լուսանկարները խոստացել է հրապարակել  Closer ամսագիրը, որն արքայական զույգին հետեւել է Պրովանսում հանգստի ընթացքում:

Ամսագրի կայքը ներկայացրել է իր ապագա համարի շապիկը, որում, սակայն, թագավորական զույգի մերկության աստիճանը հնարավոր չէ տեսնել: Շապիկին կա մակագրություն. «Աստված իմ: Լուսանկարներ, որոնք կտարածվեն աշխարհով մեկ: Մեծ Բրիտանիայի ապագա թագուհին. նախկինում դուք նրան այսպիսին չեք տեսել եւ չեք տեսնի»:

Ամսագիրը հայտում է, որ լուսանկարներից մեկում դքսուհուն կարողացել են գոտկատեղից վերեւ մերկ լուսանկարել, երբ նա արեւային լոգանքի համար քսուք էր տարածում մարմնին: Մեկ այլ նկկարում Քեյթ Միդլթոնը մերկ պառկած է լողավազանի մոտ:

The Telegraph-ը հայտնում է, որ թագավորական ընտանիքը խիստ վշտացած է իրենց անձնական կյանք ֆրանսիացի լրագրողների ներխուժման փաստով: Ընտանիքի ներկայացուցիչը նշել է, որ լուսանկարների մասին տեղեկությունն առայժմ հավաստի չէ, ուստի թագավորական ընտանիքի կսպասի եւ առայժմ քայլեր չի ձեռնարկի:

Ինչպես նշում է Polit.ru-ն, Closer-ի խմբագիր Լոուրենս Փիյեն անլուրջ է վերաբերվում հնարավոր հետեւանքներին, քանի որ Ֆրանսիան բավական խիստ օրենքներ ունի անձնական կյանքի անձեռնմխելիության մասին: Նա ընդգծել է, որ արքայազն Հարրին այժմ իրեն միայնակ չի զգա: