«Օրինաց երկիրը» քաղաքական լուրջ ուժ է: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտնել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա նաեւ հիշեցրել է, որ 2013թ. սպասվող նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` հավատարիմ մնալով կոալիցիոն հուշագրի ներքո իր ստորագրությանը:
Հարցին, թե որքանով է հավանական, որ Հայաստանի նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն հանդես գան միասնական թեկնածուով, Բիշարյանը նշել է, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ չգիտի եւ այդ մասին ոչինչ չի լսել:
Պատասխանելով հարցին, թե խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին ՕԵԿ-ից ով կառաջադրվի 35-րդ ընտրատարածքում, Բիշարյանը պատասխանել է, որ հարցը քննարկվում է. «Մենք դա կանենք, երբ գա թեկնածուների առաջադրման ժամանակը»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























