Վրաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք ներքաշվել են «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանմիշվիլու դեմ իրականացվող պայքարին: Բաթումցի նույնասեռականների կայքում Իվանիշվիլիի դեմ քվեարկության կոչ է հայտնվել , քանի որ նա «հոմոֆոբ» է:

«Այդ մարդը (Բիձինա Իվանիշվիլին) հոմոֆոբ է: Նրա հետ դու անցյալ կվերադառնաս, որտեղ քո իրավունքները կոտնահարվեն: Դու հանցագործ ես համարվում միայն այն բանի համար, որ նույնասեռական ես` հանրության կողմից մերժված եւ ազատությունից զուրկ»,-ասվում է նույնասեռական-ակտիվիստների կոչի մեջ:

Մինչդեռ,  ինչպես գրում է Կուրսորը, վկայակոչելով «Սակարտվելո դա մսոպլիո» պարբերականին, Բիձինա Իվանիշվիլին, պատասխանելով սեռական փոքրամասնությանը վերաբերող հարցին, ասել է, որ «Փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում սեռական, կրոնական եւ էթնիկ, համարվում են Վրաստանի լիարժեք քաղաքացի»: