Թուրքիան պատրաստ է սկսել ինքնուրույն առաջին բալիստիկական հրթիռների ստեղծումը: Այդ մասին հատուկ այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է երկրի գիտության նախարար Նիհաթ Էրգյունը:

Ինչպես հայտնում է MIGnews.com-ը, հրթիռի անվանումն է SOM, գործողության հեռավորությունը 300 կմ է: Այն գործողության հեռու շառավղով հրթիռ ստեղծելու ճանապարհին Թուրքիայի առաջին քայլն է: Թուրքերը կարծում են, որ ազգային պաշտպանության համար 2500 կմ հեռավորության հրթիռ է անհրաժեշտ:

Թուրքիան պնդում է, որ նման զենքն անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի անկայունացման եւ «արաբական գարնան» բացասական հետեւանքների պատճառով: