Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը պետք է ներդնել այն ժամանակ, երբ երկրում մի քանի տարի անընդմեջ տնտեսական աճ կգրանցվի: Այդ մասին խորհրդարանում այսօր` սեպտեմբերի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտնել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով` միայն երաշխիքների առկայության դեպքում է հնարավոր տվյալ ծրագրի իրագործումը, իսկ այս պահին ԲՀԿ-ն այդ  երաշխիքները չի տեսնում:

Մելքումյանը նաեւ նշել է, որ  խմբակցությունն առայժմ չի քննարկել, թե ինչպես կքվեարկի «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին» օրենքի նախագծին:

Պատասխանելով հարցին, թե Ավանի եւ Գյումրիի ընտրատարածքներում ում կառաջադրի ԲՀԿ-ն, կուսակցության մեկ այլ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նշել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել: